|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր քաղաքի ահաբեկչության վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Ուժեղ եղիր Մանչեսթեր: Բոլոր մտքերս և աղոթքներս այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» մարզադաշտում երեկ երեկոյան պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 19 մարդ, վիրավորվել` ավելի քան 59 քաղաքացի: Ոստիկանությունը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել: