|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք ամեն օր լսում ու կարդում ենք բժիշկների մասին, ովքեր թերացել են իրենց աշխատանքում: Մենք լսում ենք բժիշկների մասին, ովքեր անուշադրություն են ցուցաբերում հիվանդի նկատմամբ, կամ ամեն ինչ գումարով են չափում: Բայց հավատացեք, այսօր մեր կողքին կան իրենց մասնագիտական պարտքը լավագույնս կատարող եւ հիվանդի նկատմամբ անչափ ուշադիր բժիշկներ: Նրանցից մեկն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բժիշկ Դիաննա Ալոյանն է: Նրա շնորհիվ է նաեւ, որ ես այսօր արդեն տանն եմ՝ երեխաներիս կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ նրա անչափ ուշադրության եւ հոգատարության համար, որն օգնեց ինձ ոտքի կանգնել:
Հասմիկ Օրդինյան
ընթերցող