Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Մարտի 22-ին, Քեսաբի դեպքերի հետ կապված, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ Քեսաբ լրացուցիչ զորք ուղարկելու խնդրանքով. գրում է pandukht.livejournal.com-ը:
Ըստ հեղինակի, Ասադը կատարել է իր խոստումը: Քեսաբ ուղարկված զորքը կարողացել է մաքրել քաղաքը ահաբեկիչներից: Քեսաբում մարտերի ժամանակ ոչնչացվել է ավելի քան 13 ահաբեկիչ՝ 2 թուրք և 7 ադրբեջանցի: Նրանք «Իրաքի և Շամայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն են եղել: Ահաբեկիչների դիակները նկարահանել և YouTubе-ում են տեղադրել YPG կազմակերպության քուրդ աշխարհազորականները:
Այսպիսով, ըստ աղբյուրի, այս տարի Սիրիայի կառավարական բանակը ադրբեջանցի 61 ահաբեկիչ է ոչնչացրել: Նրանցից շատերի լուսանկարները տարածված են համացանցում: