Լիբիայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի վարձկան Խալեդ ալ Ջասիմը սպանվել է Ղարաբաղում. հայտնում է addresslibya.net-ը:
«Խալեդ ալ Ջասիմը, որը, այսպես կոչված, «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման առաջատար դեմքն է, սպանվել է Ղարաբաղում՝ իր մարտական ընկերների հետ «անձնական տարաձայնությունների» պատճառով»,- գրում է թերթը՝ վկայակոչելով խմբավորման աղբյուրները:
Ալ Ջասիմը հազարավոր սիրիացի վարձկանների թվում էր, որոնց Թուրքիան վճարել և զինել էր Լիբիայի ազգային բանակի դեմ 2019-2020թթ. ռազմական արշավում պատերազմելու համար:
Նրան մեղադրանք էր առաջադրվել Տրիպոլիի բանտերում պահվող լիբիացի մի շարք աշխարհազորայինների սպանության համար: