|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իրավունքը» գրում է. «Գարնան գալուն պես, երբ սկսվեց ձնհալը, ձյունից էլ արագ հալվեց նաև Գյումրու փողոցների ասֆալտը։ Սա՝ ավերված փողոցների թեման է, այսօր գյումրեցիների հիմնական մտահոգության և խոսակցության առարկան։
«Տնակային ավաններ տանող փողոցներն առհասարակ անցանելի չեն։ Գյումրու փողոցները նույնիսկ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին»,-մեզ հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը։
Իսկ թե ինչ է արվում այդ ուղղությամբ, փորձեցինք պարզել նախ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից, ով ևս կիսեց գյումրեցիների մտահոգությունը և փաստեց, որ փողոցներն իրոք անմխիթար վիճակում են, սակայն նշեց, որ քաղաքապետարանը ամենևին էլ մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար. - Նոր ջրամատակարարման ցանցի պատվիրատուն Ջրմուղն է, կատարողը շինարարական առանձին ընկերություններ։ Կան նաև վերահսկողներ, բայց քանի որ վիճակը իրոք շատ վատ է փողոցներում, քաղաքապետը, չլինելով իր գործառույթների մեջ, պարբերաբար այցելում է և միջամտում է, որպեսզի ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։ Բայց ընդհանուր առմամբ փողոցների այդ վիճակում հայտնվելու համար քաղաքապետարանը մեղավոր չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։