Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերահսկիչ պալատի գործունեությունում գնահատականներ տալու եւ այլ հարակից երեւույթները բացառելուն ուղղված` կառավարության` օրենքի փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված էր այդ ոլորտում ունեցած խնդիրներով, որոնք հատկապես բարձրացան ու սրվեցին նախորդ տարվա ընթացքում, ինչից հետո արդարադատությունը հանձնարարական ստացավ նախապատրաստել ՎՊ-ի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ հանձնարարությունը եղել է վարչապետի կողմից:
Նախարարն ասաց, թե շատ են եղել դեպքեր, երբ ՎՊ-ն իր տված գնահատականների պատճառով հայտնվել է անհարմար իրավիճակում, քանի որ նրա գնահատականները հետագայում են հաստատվել:
«Այսինքն` պետք է Վերահսկիչ պալատին ձերբազատել դրանից, որպեսզի նման իրավիճակներում չհայտնվի»,- նշեց Հրայր Թովմասյանը` հավելելով, թե ընդհանրապես աշխարհում չկա այդիսի երեւույթ, որ ինչ-որ մարմին կատեգորիկ գնահատական տա, ու դրա հետեւանքը չլինի:
Այսինքն` գնահատական տվողը եւ իրավական հետեւանք առաջացնողը պետք է լինի նույն մարմինը:
«Եթե կա հանցանք կամ զանցանք, ապա դրա գնահատականը պետք է տա ոստիկանությունը կամ դատախազությունը, եթե քաղաքական գնահատական է, ապա պետք է լինի Ազգային ժողովի կամ նախագահի կողմից»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` ՎՊ-ի խնդիրը խախտումներն արձանագրելն է, դրանք ի լուր ԱԺ-ի եւ ի լուր բոլորի ներկայացնելը, եւ ՎՊ-ն զինված չէ այն մասնագիտական կարողություններով, որ դրանից հետո գնահատականներ տա: