Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է.
«Ամանորից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մայրաքաղաք Երևանը դեռ շարունակում է կրել իր տոնական զարդարանքը։ Ավելին, լուսավոր եղնիկների, պեգասների ու այլ փայլփլուն պատկերների առկայության հետևանքով ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում։ Սակայն այս հարցը կարծես թե չի մտահոգում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը։ Երևանի քաղաքապետարանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման պարագաների ապամոնտաժումն արդեն մի քանի օր է՝ ընթանում է։ Իսկ անջատումները աստիճանաբար, փուլ առ փուլ կատարվել են։ «Կամաց-կամաց մայրաքաղաքը վերադառնում է իր նախկին տեսքին։ Որոշակի ձգձգումները զուտ եղանակային պայմանների հետ էին կապված։ Ինչի համար էլ մի փոքր դանդաղ է այն ընթանում»,-նշված է պատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։