Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ հունվարի կեսին Yerkir.am-ը գրել էր, որ մեր աղբյուրների համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասկացրել էր, որ այս նախագահական ընտրությունների միջոցով նա պետք է ցույց տա իր «թափը» եւ ապացուցի, որ նախագահը չի սխալվել` իրեն քաղաքապետ նշանակելով: Մեր այս տեղեկությունից հետո ոմանք շտապեցին հերթական անգամ մեզ մեղադրել բամբասանք ու ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Հետո արդեն` մեր այս հրապարկումից մի քանի օր անց, երբ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել էր, որ նախագահական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի Երեւանի Ավան համայնքից, Yerkir.am-ը գրել էր. «ՀՀԿ-ն այս քարոզարշավի ընթացքում հատկապես լուրջ ուշադրություն է դարձնելու Երեւանին: Այս ընտրությունների միակ գլխացավանքն իշխանության համար մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելն է: Այս տեսանկյունից ՀՀԿ-ն խնդիր չունի ո'չ գյուղերում, ո'չ էլ մարզերի քաղաքներում: Մարզերում հարցը կլուծեն մարզպետերն ու քաղաքապետերը, գյուղերում` գյուղապետերը` հեշտ ու հանգիստ: Խնդիրը Երեւանն է, ուր գրանցված է ընտրազանգվածի գերակշիռ մասը: Եվ հենց Երեւանը կարող է տհաճ անակնկալներ մատուցել...»:
Ինչպես միշտ, մեր այս խիստ հավաստի տեղեկատվություն-դիտարկումից հետո, կրկին վայնասուն բարձրացավ, այս անգամ` լրավական դաշտի կողմից, նրանցից մեկն անգամ շտապեց հայտարարել, որ նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն, առավել եւս` քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեփական կուսակցության համար ձայներ ապահովելու «պրոբլեմ չունի»...
Այսօր արդեն, երբ ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալներ, եւս մեկ անգամ ապացուցվում է, որ մենք ապատեղեկատվություն չենք տարածում, մեր աղբյուրները միշտ հավաստի են, մեր հրապարակումներում բամբասանք, սուտ ու կեղծիք չկա...
Ինչպես եւ կանխատեսել էինք, Երեւանը տհաճ անակնկալներ մատուցեց իշխանություններին: Երեկ երեկոյան արդեն պարզ դարձավ, որ Երեւանում գրանցվել է մասնակցության ամենացածր ցուցանիշը, իսկ արդեն այսօր հստակ է, որ մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը զիջում է դիրքերը, ավելին` Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվել է անգամ «պրոբլեմ չունեցող» ՀՀԿ-ական քաղաքապետի հարազատ Ավան համայնքում: Եվ սա Ռուբեն Հայրապետյանի կիրառած ջանքերի, բազմաթիվ ընտրախախտումների, վարչական եւ ֆինանսական ռեսուրսների օգտագործման դեպքում...