|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը լրագրողներին այդպես էլ ներս չթողեցին: Ավելին` տնտեսագիտական համալսարանի ուսանողներն իրենց իրավունք էին վերապահել անվտանգության աշխատակցի դեր կատարել` պատ կազմելով եւ լրագրողներին վերեւ բարձրանալ չթողնելով:
Երբ լրագրողներից մեկը մի ուսանողի հարցրեց, թե ինչո՞ւ է կանգնել իրենց ճանապարհին, նա սեռական բնույթի հայհոյանք տվեց, մատ թափ տվեց եւ գոռգոռալով հեռացավ, իսկ բուհի անվտանգության աշխատակիցը /ոստիկանական համազգեստով/ պարզապես ուշադիր հետեւում էր դեպքերի ընթացքին: