|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ 2014թ. մարտի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հետ:
Ազգային հավաքականին աջակցելու համար «Ռեդ իգելս» ֆան-ակումբը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Ռեդ իգելս» ֆան ակումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին մեզ հետ միասին ներկա գտնվելու 2014թ. մեր հավաքականի առջաին հանդիպմանը հենց մարզադաշտում: Մենք ոչ միայն աջակցում ենք մեր տղաներին Հայաստանի սահմաններում, այլև Հայաստանից դուրս: Ուղևորությունը տևելու է 4 օր:
Հանգրվանը 3-աստղանի հյուրանոցում, Երևան-Կրասնոդար տեղափոխությունը բարձրակարգ տրանսպորտային միջոցով: Ուղևորության ընդհանուր արժեքը 42.000 դրամ: Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել (095) 66-56-65 բջջային հեռախոսահամարին»: