|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի մարմնում երկու գնդակ է եղել, մնացածը` բեկորներ: Այս մասին Եռաբլուրում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներից մեկը:
Իսկ հակառակորդի դիվերսիոն գործողության, Արմեն Հովհաննիսյանի սխրանքի և զորամասում ներկայումս տիրող իրավիճակի մասին մեզ հետ զրույցում պատմեց դեպքին մասնակից` զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Մնացական Ավագյանը:
Նրա խոսքով` հակառակորդն իր թվաքանակով գերազանցում էր իրենց: «Խաչաձև կրակոցներ էին արձակում մեր ուղղությամբ: Մերոնք էլ չէին լռում: Մարտը շարունակվեց կես ժամ»,- պատմեց զինվորականը: Նա ներկայացրեց, թե ինչպես են կռվել մեր տղաները թշնամու դեմ, հատկապես` Արմենի զոհվելուց հետո. «Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին և, դրանից ավելի գազազած, մարտի էին բռնվել»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: