Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շաբաթների ակտիվությունից անհանգստացած իշխանություններն այդ ակտիվությունը փորձում են ճնշել հեգնանքով ու ծաղրով: Ակնհայտ է՝ հակաքոչարյանական պայքարում ՀՀԿ-ականների գլխավոր զենքը ծաղրն է: Իսկ քանի որ, ինչպես Շարմազանովը կասեր, ծաղրը քաղաքական կատեգորիա չէ, հետևաբար` ՀՀԿ-ի համար քաղաքական կատեգորիա՝ դեմք չէ նաև ինքը ծաղրվողը:
Հաշվարկը, ինչպես երևում է, թեև բավական պրիմիտիվ է, սակայն հանրությանը՝ հասկանալի: Եվ ՀՀԿ-ական ջահելներն, իրար հերթ չտալով, ծաղրում են երկրորդ նախագահին, մանավանդ` այն առումով, որ վերջինս ոչ մի պարագայում չի կարող հավակնել հեռուն գնացող նպատակներով քաղաքական դաշտում հայտնության, որովհետև միայնակ է՝ «թիմ չունի»: Միայնակության ու «անթիմության» այս թեզը բավական խորիմաստորեն արդեն քննարկել են երիտհհկական մի քանի խոշոր գլուխներ:
Մենք էլ, ինչպես երիտհհկն, մեզ վստահեցնենք, որ Ռ. Քոչարյանը թիմ չունի, բայց, այնուամենայնիվ, մի հարց տանք` եղբա'յր, եթե մարդը միայնակ է՝ առանց թիմակիցների և թիմի, էլ ինչո՞ւ եք այդքան հախուռն ու անզիջում վրա տվել, բա որտե՞ղ մնաց ՀՀԿ-ականի ձեր բարոյականությունն ու հանդուրժողականությունը՝ քաղաքական ամայի դաշտում պատահաբար հայտնված «միայնակ» մի անցորդի այսպես համերաշխ գյուլլախորով չանելու համար:
Լ. Ս.
ՀՀԿ-ի երգը:© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։