կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-25 14:05
Աշխարհ

Պուտինը՝ տարվա "փիառշչիկ''

Պուտինը՝  տարվա "փիառշչիկ''

2013-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հանդես է եկել  որպես PR-ի լավագույն մասնագետ: Այս տարի ՌԴ ղեկավարը մի շարք դիվանագիտական հաղթանակներ է գրանցել. գրում է The Huffington Post-ի լրագրող Ռոն Թորոսյանը:

 

«Օլիմպիադայի նախաշեմին Պուտինը ցույց տվեց, որ զուրկ չէ մարդկայնությունից և ազատ արձակեց իր թշնամի Միխայիլ Խոդորկովսկուն, որպեզսի նա կարողանա իր հիվանդ մոր կողքին լինել:

 

Սեպտեմբերին Պուտինը The New York Times-ում հոդված հրապարակեց և կոչ արեց ամերիկացիներին` թույլ չտալ, որ ԱՄՆ-ը Սիրիա ներխուժի: Պուտինը կարողացավ խաղաղապահի և Սիրիայի պաշտպանի դերում հանդես գալ:

 

Էդվարդ Սնոուդենին  Ռուսաստանը  օգտագործեց ԱՄՆ-ին որպես ագրեսոր ներկայացնելու համար: Արդյունքում` Օբամայի վարչակազմը մի շարք դիվանագիտական խնդիրների բախվեց»,- ասվում է հոդվածում:

 

Ըոտ Ռոն Թորոսյանի՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Պուտինը PR-ի մասնագետ է և լավ գլուխ է հանում այդ  գործից: