| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ասում են` ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին: Օրինակ` եթե մեկը մանկամիտ է կամ թերուս, նրան թվում է, թե բոլորն էլ այդպիսին են: Արդեն բավական երկար ժամանակ է` Նոր Նորքի զանգվածների բնակիչները մեծ, լուսառատ թվերով տեղեկացվում են թե որ զանգվածում են գտնվում:
Չգիտենք, թե ում մտքի փայլատակումն է այս հնարքը, բայց, անկասկած, կարելի է ենթադրել, թե ով կարող էր մանկան ժպիտով ուրախանալ այս «հնարքի» համար: Մնում է մասիվների բնակիչների համար թվանշանների ուսուցում կազմակերպեն, որ առաջին զանգվածի բնակիչը չշփոթվի և տուն գնալիս երկրորդ, երրորդ կամ չորրորդ զանգված չգնա: Ժամանակին Լենինն է ասել` սովորել, սովորել, սովորել, : Չգիտենք էլ` ասե՞լ է, թե՞ ոչ, բայց մեր քաղաքի ղեկավարությունը դա հիմք է ընդունել և որոշել է առաջնորդի պատգամը կյանքի կոչել այս կերպ: Իսկ դրանից հետո արժե մտածել նույնիսկ թեկնածուական թեզ պաշտպանելու մասին:
![]()  | 
![]()  | 
![]()  |