Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության Այնթապի պատգամավոր Շամիլ Թայյարը պատասխանել է T24-ի` Կ.Պոլսի դեպքերի մասին հարցերին:
Ըստ milliyet.com-ի` թուրք պատգամավորն ասել է. «Մի նոր գլոբալ հավասարում է ստեղծվում, որում Թուրքիան ցանկանում է ծանրակշիռ դեր ունենալ: Սակայն դերակատարները Թուրքիայի նոր դերից և պահանջներից դժգոհ են: Այդ պատճառով ցանկանում են «կարգավորում տալ» Թուրքիային: Ըստ երևույթին` 2014 թվականին կայանալիք տեղական և նախագահական ընտրությունները կրիտիկական են լինելու»:
«Նրանք, ովքեր երազում են տեսնել Թուրքիան առանց Էրդողանի, թե' տեղական, և թե' նախագահական ընտրությունների ժամանակ մեր կուսակցության պարտությունն են ուզում: Այս նպատակով որոշ ժամանակ է արդեն, ինչ փոխկապակցված խաղեր են «բեմադրվում»: Կարծում եմ` այս քաոսը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Էրդողանին հետ պահեն նախագահական թեկնածության մտքից և նախագահական աթոռից»,- ասել է Թայյարը:
Պատգամավորը նշել է նաև, որ Գեզի այգու դեպքերը և ոստիկանության երեկվա գործողությունները «ծնկի բերելու» նախաձեռնություններ են: