| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ԵՄ-ն պետք է արագացնի քայլերը երկրին միություն ընդունելու հարցում։
Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ ուկրաինական իրադարձությունները «հնարավորությունների պատուհան» են ստեղծել ԵՄ-ի համար՝ ընդունելու հարեւան երկրներին, որոնք ձգտում են դառնալ Միության մաս:
«Մեզ պետք չէ (ՌԴ-ին) հասցնել այն մտքին, որ կան թույլ կողմեր, որոնց ոչ ոք չի պաշտպանում… (ԵՄ) Պետք է ճանապարհ գտնի՝ արձագանքելու մեր երկար սպասմանը: Թույլ տանք զգալ, որ մենք ընտանիքի մի մասն ենք»,- ասել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլին ողջունել է «ուժեղ Եվրոպայի» ի հայտ գալը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, սակայն նշել է, որ ԵՄ-ն չկարողացավ նույն վճռականությունը դրսևորել 2008 թվականին Վրաստանի հակամարտությունից հետո։
«Մենք սպասել ենք այնքան ժամանակ, որքան Ուկրաինան… Մենք նույն ճանապարհին ենք, մեզ հետ պետք է հաշվի նստել… Մեզ չպետք է մոռանան»,- հավելել է նա: