կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 13:26
Հասարակություն

Սա գողություն է, իշխանությունները բանդիտներ են

Սա գողություն է, իշխանությունները բանդիտներ են

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամների երթը դեպի ՍԴ մեկնարկել է:

 

Նախքան երթը ելույթով հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ իշխանությունները չեն կանգնելու: «Որքան բարեհամբույր լինեք, չեն հասկանա, իրենք հասկանում են միայն ուժը, ձեզ հետ կխոսեն միայն այն ժամանակ, երբ ուժ տեսնեն»,- ասաց նա:

 

Խաչատրյանը նաեւ վստահեցրեց, որ աշխարհում պարտադիր կուտակայինի նման օրինակ չկա, ինչպես մատնանշում են իշխանությունները: «Երբ Չիլիի օրինակն են բերում, մի շատ կարեւոր բան չեն շեշտում, որ այդ մարդիկ եկամտահարկ վճարելուց ազատվում են: Սա գողություն է, նրանք բանդիտներ են, ավազակներ են, իրենց պետք են մեր գումարները»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: