|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հոկտեմբերի 3-ին հերթական «էլիտար» գողությունն է կատարվել: Այս անգամ թիրախը Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանն էր: Այն Բարբյուս փողոցում է: Տեխնիկական միջոցներով բացելով դռան փականը` գողացել են ոսկյա զարդեր և փող: Գողության պահին բնակարանում մարդ չի եղել:
Կատարվում է նախաքննություն, առայժմ ձերբակալվածներ չկան: Հիշեցնենք, որ վերջերս դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմանմբ, հետնամասի դուռը բացելով` մուտք էին գործել «Նոյ» թաղամասի առանձնատներից մեկը, որը պատկանում է հայտնի գործարար Սասուն Առաքելյանին, ու հափշտակել ոսկյա զարդեր: Այդ ընթացքում նկատելով տանտիրուհուն, դիմել էին փախուստի` հասցնելով տանել գողացված զարդերը: Այս գործով նույնպես ձերբակալվածներ չկան: