|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լեհական դատախազությունը սկսել է հետաքննել ֆաշիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի տեղում գործող թանգարանից ցուցանմուշներ գողանալու փաստով գործը:
Գողություն անողները իսրայելցի զբոսաշրջիկներ են: Նրանք ընդունում են իրենց մեղքը, սակայն, չնայած անկեղծ խոստովանությանը, լեհական օրենքների համաձայն`մի քանի տարի կբանտարկվեն. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամուսնական զույգը ձերբակալվել է Կրակովի օդանավակայանում: Սահմանապահները նրանց մոտ հայտնաբերել են տասնյակ հին իրերով`գդալներով, դանակներով, ճենապակյա խցաններով եւ այլն, պոլիէթիլենային տոպրակ: Զբոսաշրջիկների խոսքերով` իրենք այդ իրերը գտել են Օսվենցիմի տարածքում եւ որոշել են` որպես հիշատակ, վերցնել դրանք:
«Իմ ծնողներն անցել են Օսվենցիմի միջով: Ես ցանկանում էի, որ դրանք պահվեն Իսրայելում: Ներողություն եմ խնդրում հատկապես Հոլոքոստի զոհերից, որոնց ես հնարավոր է` ցավ եմ պատճառել»,- ասել է հրեա տղամարդը իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթին: