Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը ընկալում ենք որպես ինքնիշխան երկրի որոշում, և Լիտվան հարգում է այդ որոշումը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պատրիկասը: Նրա խոսքով` յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում կայացնում, թե որ ուղղությանը ինտեգրվի: «Ուղղակի մենք շատ գոհ ենք, որ ՀՀ նախագահը եղավ Վիլնյուսի գագաթաժողովին, արտահայտեց իր մտադրությունները, դա շատ կարևոր է»,- ասաց դեսպանը:
Էրիկաս Պատրիկասը չհամաձայնեց լրագրողների այն կարծիքին, թե Վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը ոչ մի էական օգուտ չի տալու Հայաստանին: «Նայեք հռչակագիրը, որն ունի 54 պարբերություն: Ստորագրված փաստաթղթում շատ բան է ամրագրված, այն, ինչին հասել է Հայաստանն այս տարիների ընթացքում` բանակցելով եվրաասոցացման ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ԵՄ-ն կփակի իր դռները Հայաստանի համար, դեսպանը նույնպես համաձայն չէ, ըստ նրա` բոլոր պաշտոնական հանդիպումներում ԵՄ պաշտոնյաները ընդգծել են, որ Վիլնյուսով ամեն ինչ չի ավարտվում: «Ամեն ինչ շարունակվում է, ոչ թե ավարտվում»,- ասաց դեսպանը: