Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «Վիլնյուսից եւ Պուտինի այցից հետո ՀՀԿ Գործադիր մարմինն էլ է կորցրել «աղջիկ վախտվա էնտուզիազմը». նախորդ օրը ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը եկել է բավականին ուշացումով, նիստը տեւել է ընդամենը կես ժամ: Շըփ-թըփ՝ մի քիչ գնահատել են Վ. Պուտինի այցը, համարել այն «նորմալ, տեղը տեղին, հաջողված»:
Հետո Սերժ Սարգսյանը հարցրել է` բա բյուջեն ե՞րբ է քննարկվելու-ընդունվի: Ասել են` երեքշաբթի: Հարցրել է` քանի՞ օր կտեւի քննարկումը: Ասել են` երեք: Դավիթ Հարությունյանը հարցրել է` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ի՞նչ նորություն կա: Ասել են` չկա, ամեն ինչ նորմալ է:
Եվ, այնուհանդերձ, եթե ղարաբաղյան հարցով արդեն հետաքրքրվում է իրավաբան Դավիթ Հարությունյանը, նշանակում է` գոնե համանախագահող երկրների մակարդակով հերթական «բարի ցանկությունների» փաթեթն է պատրաստվում՝ մտմտացել են ՀՀԿ ծերերը, սպասելով, որ նախագահը մի բան ասի այդ մասին, ոչինչ չի ասել: Բան չի ասվել նաեւ կուտակայինի հետաձգման մասին»: