Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուրախ լուրով սկսեց: «Մասնակցում էինք արդյունաբերական քաղաքականության նիստի. առաջիկա ամիսներին զանգվածային արտադրություն է սկսվելու` հայկական արտադրության հեռախոսների, պլանշետների, կոչվում է արմմոբայլ, որը գնային` մոտ 50-60 տոկոս առավելություն կունենա օտարերկրյա արտադրանքի նկատմամբ»,- հայտնեց նա:
Պատգամավորը նշեց, որ նախորդ քառօրյան բուռն էր, ուղեկցվում էր արտաքին ու ներքին իրադարձություններով: Դրանցից մեկը` քաղաքական մեծամասնությունը մերժեց արտահերթ նիստը կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկման վերաբերյալ:
«Մեծամասնությունն, ըստ էության, չի ցանկանում լսել փաստարկներ` փորձելով առաջ մղել իր համառությունը: Արդեն մի քանի խոշոր ձեռնարկություններ արտահայտել են իրենց բողոքը կուտակային համակարգի կապակցությամբ: Մենք պայքարը շարունակելու ենք, պատրաստվում ենք հաջորդ շաբաթվա մեջ ավարտել ՍԴ դիմելու դիմումը: Անկախ նրանից` ՄԻՊ-ը առանձին հայցով կմտնի ՍԴ, թե` ոչ, մենք դիմելու ենք ՍԴ: Նաև միջնորդություն ենք ներկայացնելու, որ ՍԴ-ն կասեցնի կուտակային կենսաթոշակային օրենքի գործադրումը, մինչև ՍԴ միջնորդության որոշումը: Նման հնարավորություն կա: Այն, որ կառավարությունը պատրաստ չէ այս օրենքի կիրառմանը, դա փաստ է»,- ասաց Մինասյանը եւ ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ծնում է մի շարք ռիսկեր, որոնց մասին կառավարությունը չունի համապատասխան տեղեկացվածություն:
Պատգամավորը հուսով է, որ կառավարությունը երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնի առաջարկություն, որը կհետաձգի օրենքի կիրառումը: Բայց վստահ չի կարող ասել, որ հետաձգման ցանկությունը նրանց կողմից առայժմ չի երևում: