կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 15:10
Առանց Կատեգորիա

Աշխարհում ատելություն եք տարածում. հույն նախարարը` թուրքերին

Աշխարհում ատելություն եք տարածում. հույն նախարարը` թուրքերին

Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացրել:

 

Ըստ haberler.com-ի` Հունաստանի տրանսպորտի նախարարը, ի պատասխան, ասել է. «Ես մարդկանց մեջ տարբերություն չեմ դնում` հույն, հայ, բուդդայական, քրիստոնյա, մահմեդական: Ինձ համար միակ չափանիշը Սահմանադրությանը և օրենքներին հետևելն է: Նման ձևով արտահայտվելով` ես ինձ ավելի հույն եմ զգում և հպարտանում եմ այդ փաստով: Ես այս երկրի մշակույթն ու արժեքներն եմ ներկայացնում, իսկ դուք` աննպատակ վարվում և անիմաստ բաներ եք խոսում: Դուք աշխարհը ավելի նեղացնելով` ատելություն եք տարածում: Ձեր մտածած Հունաստանը երբեք չի եղել, իսկ երբ եղել է, աղետ է բերել»:

 

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունն ասել էր. «Ձեզանից չենք սովորելու, թե ինչ պետք է անենք: Թուրքիան կրոնական ազատությունների մասին ոչինչ չունի Հունաստանից սովորելու: Աթենքը, չնայած հազարավոր թուրք բնակիչների առկայությանը, Եվրոպայի միակ մայրաքաղաքն է, որտեղ մզկիթը ծիսական արարողությունների համար բաց չէ»: