|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում իր ելույթում հայտնեց, որ խմբակցությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկ է ներկայացրել։
Խոսքը Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին է։
«Մեր խորին համոզմամբ` այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Ակնհայտ է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձում է սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես` հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։