Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահանյանին, հայտնել էր, որ դեպք է արձանագրվել, երբ կոնկրետ պատգամավորների թույլ չեն տրվել այցելել ձերբակալվածների: Զուրաբյանը նշել էր, որ նման դեպք եղել է իր հետ, Նիկոլ Փաշինյանին էլ, օրինակ, թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին: Հովիկ Աբրահամյանն էլ խոստացել էր անձամբ խոսել գերատեսչությունների ղեկավարների հետ եւ հասկանալ` ո՞րն է խնդիրը:
Եվ ահա այսօր այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կտրվեն. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպի վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ է շաբաթ օրը խոչընդոտվել իր մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: