Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի թիվ 119 ավագ դպրոցում վերջին զանգը հնչեց «պաշտոնական» մթնոլորտում: Այս տարի այդ դպրոցին էր բախտ վիճակվել հյուրընկալելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին և այլոց:
Հովիկ Աբրահամյանին աշակերտները դիմավորեցին աղուհացով, հետո նրա կրծքին փակցրեցին վերջին զանգի խորհրդանիշը` ժապավենով զանգերը, ապա ծափողջյունների ներքո հրավիրեցին դահլիճ` դպրոցի շրջանավարտների կազմակերպած տոնական միջոցառումն ունկնդրելու:
Դահլիճում արդեն վարչապետին ողջունեցին գեղեցիկ պարով, ավարտող աշակերտուհիներից մեկն էլ` երգով: Ու երբ ավարտողներն արդեն դանդաղ պարեղանակ էին նվիրում իրենց դպրոցին, ուսուցիչներին ու հյուրերին, վարչապետն անսպասելի տեղից վեր կացավ, մոտեցավ երգող աղջկան ու նրան հրավիրեց պարի:
Արմեն Աշոտյանը նույնպես հետևեց վարչապետի օրինակին` պարի հրավիրելով մեկ այլ աշակերտուհու: Իսկ հետո թե' վարչապետը, թե’ ԿԳ նախարարը, թե’ Ռուզաննա Մուրադյանը աշակերտներից նվեր ստացան` իրենց նվիրված մեկական «ներբող», իսկ ներբողներից հետո` տուփերով նվերներ:
Աշակերտները, ոգեւորված վարչապետի անմիջականությունից, իրենք սկսեցին նրան պարի հրավիրել` վալսի, տանգոյի, նաև ռիթմիկ պարի: Վերջում Հովիկ Աբրահամյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց ավարտողներին:
Մանրամասները` տեսանյութում: