կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-08 08:38
Քաղաքական

Կառավարությունը` ընդդեմ լրագրողների

Կառավարությունը` ընդդեմ լրագրողների
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները հանդես են եկել լրատվամիջոցների շահերը պաշտպանող օրինագծով. նրանք հեղինակել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում են 10 անգամ նվազեցնել զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված պատժաչափերը: ՀԱԿ-ն առաջարկում է այդ արարքների համար սահմանել 2 հազարից 200 հազար դրամ տուգանք: Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն է տվել ՀԱԿ պատգամավորների առաջարկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է այդ նախագիծը: