կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 23:07
Հասարակություն

Ազգային ժողովի թիմն` ընդդեմ լրագրողների հավաքականի

Ազգային ժողովի թիմն` ընդդեմ լրագրողների հավաքականի

Ֆուտզալի Բիզնես-լիգա մրցաշարի շրջանակներում մարտի 26-ին, ժամը 13:00-ին Դինամո մարզադահլիճում Ազգային ժողովի թիմը կմրցի լրագրողների հավաքականի հետ:

Այս թիմերը միմյանց հետ հանդիպել են երկու տարի առաջ՝ 2014 թվականին: Այդ խաղում հաղթել են լրագրողները: Սպասվում է հետաքրքիր ու լարված պայքար: Նշենք, որ Ազգային ժողովի թիմում խորհրդարանի աշխատակիցների հետ միասին հանդես են գալիս նաև պատգամավորներ:

Ներկայացնենք մրցակից թիմերի կազմերը:

Ազգային ժողով՝Կարեն Եղիազարյան, Արթուր Գևորգյան, Արմեն Ղասաբօղլյան, Կորյուն Նահապետյան, Արմեն Բաբայան, Քոչար Խաչատրյան, Հովհաննես Սահակյան, Շիրակ Թորոսյան, Արման Մկրտչյան, Սարգիս Քեֆիլյան, Արմեն Նասլյան, Էդուարդ Բադոյան, Սամվել Ֆարմանյան, Կարեն Ավագյան, Էրիկ Մինասյան, Հրայր Թովմասյան, Էդուարդ Շարմազանով:

Լրագրողների հավաքական՝ ԲագրատԿազումյան, Վահրամ Մկրտչյան, Սամվել Ղարագյոզյան, Արմեն Կարախանյան, Էդուարդ Հայրապետյան, Գևորգ Ղազարյան, Վլադիմիր Հովհաննիսյան, Դավիթ Ալավերդյան, Ռաֆայել Ավետիսյան, Դավիթ Եղիազարյան, Էդուարդ Քալանթարյան, Խորեն Թևանյան, Հովհաննես Մելքունյան, Էմիլ Սարգսյան, Մհեր Ղալեչյան:

Վիվառոն միակ բուքմեյքերական ընկերությունն է, որ  տվյալ խաղի համար սահմանել է գործակիցներ (http://www.vivarobet.am/#/sport/?type=0&sport=844&competition=1867500219&region=1048705&game=1867509735)

Ավելացնենք, որ խաղի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել news.vivaro.am կայքում: