|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երեկվա դեպքերից հետո այս պահին հիվանդանոցում է գտնվում 4 ոստիկան. yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Ոստիկաններից երկուսը գտնվում են «Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում. նրանցից մեկն այնտեղ է տեղափոխվել Առաջին համալսարանական հիվանդանոցից: Ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:
Մյուս երկու ոստիկանները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում. նրանցից մեկն ունի գանգուղեղի վնասվածք, իսկ մյուսը` ծակված վնասվածք:
16-ամյա մի երիտասարդ էլ, բուժզննում ստանալով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, դուրս է գրվել: