|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի հետ կապված` ոչինչ չեմ կարող ասել, քանի որ թույլ չեն տալիս նրան տեսակցել. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի քույրը` Աշխեն Պետրոսյանը:
Ըստ նրա` Պետրոսյանը դեռ «Քանկոր» սիրտանոթային բժշկական կենտրոնում է:
«Երեկ զոնդ է կուլ տվել, իսկ պատասխանները կլինեն այսօր, որից էլ կորոշվի` կտեղափոխվի՞ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թե՞ կմնա «Քանկորում»: Ի դեպ, վաղը Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Վարդանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը»,- ասաց տիկին Աշխենը: