|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրեց, թե որտեղի՞ց են 54 մլն դրամը հատկացրել Նունե Եսայանի համերգին:
Մշակույթի նախարարը նախ հարցին պատասխանեց գրադարանների մասին ինչ-որ պարզաբանումներով, որից հետո Արամ Մանուկյանը կրկին հնչեցրեց հարցը. «Տիկի'ն Պողոսյան, խնդրում եմ, մի' խուսափեք, կոնկրետ ասեք` այդ 54 միլիոնը որտեղի՞ց է տրամադրվել»:
«Պահուստային ֆոնդից»,- պատասխանեց մշակույթի նախարարը:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում երգչուհի Նունե Եսայանը մի քանի անգամ հայտարարել է, որ այդ գումարը կառավարությունը չի տվել, այլ «Լույս» հիմնադրամը: