կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 09:11
Տնտեսական

Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել. «Հայկական ժամանակ»

Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ երեկոյան ռուսական ռուբլին նոր հակառեկորդ սահմանեց: Մոսկովյան ֆոնդային բորսայում, ուշ երեկոյան տվյալներով, մեկ դոլարի գինը կազմում էր 48 ռուբլի 65 կոպեկ, իսկ մեկ եվրոյի գինը 60 ռուբլի 92 կոպեկ։ Օրվա ընթացքում Ռուսաստանի կենտրոնական բանկը մի քանի փորձ է կատարել ռուբլու արժեզրկումը կանխևու համար, բայց դրանց ազդեցությանը կարճատև է եղել:

 

Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաև դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից: Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով և կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։