«Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան էր: Տարեկան մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10% կազմում են երիտասարդները,սակայն քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների մասինե».- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
«Միգրացիայի պատճառները բազմաթիվ են`աղքատությունը,սանիտարահիգենիկ պայմանները, առժանապատիվ աշխատանք գտնելը դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչներե»,- նշեց Հայրապետյանը և հավելեց, որ արտերկրում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ միգրանտների 48%-ը աշխատանք գտնելու համար է հեռացել, 41%-ը բարձր աշխատավարձի և միայն 26%-ն հեռացել է Հայաստանում առկա բարոյահոգեբանական վիճակի պատճառով: Ընդ որում, ըստ բանախոսի` նրանց 26%-ից 12%-ը կարծում է, որ արտերկրում չեն ոտնահարվում մարդու իրավունքները, 8%-ի պատճառը Հայաստանում առկա անօրինականություններն են, 4.5%-ինը ` հոգեբանական, 3%-ինը` առկա քաղաքական մթնոլորտը:
Նրա կարծիքով միգրացիայի մեջ կա նաև դրական կողմեր. «Երիտասարդ միգրանտները վերադառնալով տուն հաճախ նպաստում են երկրի զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություննրը ու գաղափարները: Եվ շատ դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում` ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն» :