|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կայցելի Երևան: Այցը տեղի է ունենում հոկտեմբերի 15-ից 17-ը ֆրանսիական Վալանս քաղաքում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովից հետո, որի աշխատանքներում Մարսել քաղաքը ակտիվորեն ներգրավված էր:
Մարսելի քաղաքապետը և նրա գլխավորած պատվիրակությունը կհյուրընկալվեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, կայցելեն Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մարսելի համագործակցությունը Հայաստանի հետ չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: Բազմաբնույթ համագործակցություն է ծավալված Մարսելի և Հայաստանի շրջանների միջև առողջապահության, տուրիզմի, կրթության, սոցիալական, քաղաքացիական անվտանգության և այլ բնագավառներում: Մարսելը նաև Պրովանս-Ալպ- Քոթ դ' Ազյուր ափ շրջանի (Provence-Alpes-Côte d'Azur) և Բուշ-դյու-Ռոն (Bouches-du-Rhône) դեպարտամենտի շրջկենտրոնն է, որոնք ակտիվորեն համագործակցում են, համապատասխանաբար, Լոռու մարզի և Էջմիածին քաղաքի հետ:
Մարսելի քաղաքապետի պատվիրակության կազմում կլինեն հայ-ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն համագործակցում են Հայաստանում գործող Հայ-ֆրանսիական գործարար ակումբի հետ: