կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 13:45
Մշակույթ

Մարսելի հայկական երգչախումբը Հայաստանում է

Մարսելի հայկական երգչախումբը Հայաստանում է

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, երեկ կայացել է Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

 

Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի կինը` Գոհար Սարգսյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ ակադեմիական կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ երաժշտական ընկերության նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, արվեստի գործիչներ, սփյուռքահայեր. տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 

ՀՀ սփյուռքի նախարարը Մարսելի Սբ Սահակ-Սբ Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախմբի հիմնադիր ղեկավար Խաչիկ Յիլմազյանին է հանձնել ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը: Հայապահպանության, ինչպես նաեւ Ֆրանսիայում հայ արվեստի եւ մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար Յիլմազյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի կողմից պարգեւատրվել է նաեւ Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանով, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

 

Ֆրանսիայի հայ համայնքում հայանպաստ ակտիվ գործունեւթյուն ծավալելու, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը նպաստելու համար Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վաչության խորհրդի ատենապետ Ռոբերտ Ազիլազյանն էլ պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

 

Հոկտեմբերի 13-ին Սահակ-Մեսրոպ երգչախումբը համերգով հանդես կգա նաեւ Գյումրիում: