Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայի երկրորդ կարևորագույն քաղաքի՝ Մարսելի քաղաքապետի պաշտոնում շաբաթ ընտրվել է «Եվրոպա, Էկոլոգիա, Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ, բժշկուհի Միշել Ռուբիրոլան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին:
Այսպիսով, Մարսելի պատմության մեջ առաջին անգամ քաղաքագլուխ է ընտրվում կին թեկնածուն: Բացի այդ, նշվում է, որ Միջերկրածովյան խոշորագույն քաղաքում երկար ժամանակ անց իշխանության են եկել ձախ ուժերը: Վերջին 25 տարվա ընթացքում քաղաքապետ է եղել «Հանրապետականներ» աջակենտրոն կուսակցության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Գոդենը:
Նշվում է, որ Մարսելում քաղաքապետի ընտրությունները դաժան պայքարում են ընթացել, որին հետևել է ողջ երկիրը: Քվեարկություն են անցկացրել քաղաքապետարանի խորհրդականները, որոնք ընտրվել են անցած կիրակի՝ քաղաքային ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: Ռուբիրոլան ընտրվել է 42 ձայնով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկ այլ ֆրանսիական քաղաքի՝ Ստրասբուրգի ղեկավար է ընտրվել հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը, որը նույնպես ներկայացնում է «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը: