|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մենք նշանակություն ենք տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ անդրադառնալով Շվեյցարիայում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 4-ամյակին. հայտնում է АПА-ն:
Սակայն դրա համար, ըստ Դավութօղլուի, պետք է լուծել Հարավային Կովկասում առկա խնդիրները, մասնավորպես, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Ղարաբաղյան հարցը:
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային` այդ հարցում ցուցաբերած օգնության համար:
«4 տարի առաջ մենք լուրջ քայլեր ձեռնարկեցինք արձանագրությունները հաջողությամբ կյանքի կոչելու համար։ Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո դրանք չհաջողվեց կյանքի կոչել: Մոտ ժամանկներս մենք կակտիվացնենք աշխատանքն այդ ուղղությամբ:Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ զուգահեռաբար, նշված խնդիրներից շատերը լուծում կստանան»,-ասել է Դավութօղլուն։