Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նունեն ո՞նց ա, Նունեն. եթե մի քանի տարի առաջ այս հարցադրումն արդիական էր, այժմ` այլեւս ոչ, քանի որ, ինչպես պարզվեց երեկ, Նունեն պետք է որ բավականին լավ լինի:
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված` Նունե Եսայանի տոնական համերգը ՀՀ պետական բյուջեի վրա, ինչպես տեղեկացնում է «Փաստինֆոն», նստել է 54 691 400 դրամ /կամ 134 927 ԱՄՆ դոլար/: Ավելին` իբրեւ այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք` կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:
Նունե Եսայանի համերգից տեղյակ չեմ, բայց այ համերգի համար ծախսված գումարի չափը լսելով` միանգամից տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում տեղի ունեցավ ուղեղումս:
Քանի՞ տարի Ժամանակակից արվեստի թանգարանի նկարները խոնավացան, մինչեւ ջեռուցում տեղադրվեց թանգարանում:
Քանի՞ տարի է` Թումանյանի տուն-թանգարանի տանիքը հիմնանորոգման կարիք ունի. տանիքից կաթում է, գիտե՞ք, տիկի'ն Պողոսյան: Երբ դրսում ասում ես` հայ, ու քեզ չեն ճանաչում, միանգամից մեծերին ենք հիշում` Թումանյան, Խաչատրյան, Նարեկացի… Թումանյանի թանգարանի գլխին վտանգ կա կախված, Խաչատրյանին տարին երկու անգամ ենք հիշում` մահվան եւ ծննդյան օրերին, իսկ Նարեկացի՞ն. լավ է, որ Նարեկացուն չեք հիշում, թե չէ միգուցե մի այդպիսի համերգ էլ նրա հիշատակին կազմակերպեիք /մեղա՜ Աստված/:
Մշակութային հաստատություններից քանի՞սն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց /ամեն անգամ գրո՞ւմ եմ, այո, գրելու եմ` քանի խնդիրը լուծված չէ/. 2 քմ բետոնի համար հազիվ թե 10 000 դրամ ծախսվի, իսկ ներսում թեքահարթակներ դնելու համար, այո, մի քիչ ավելի գումար կպահանջվի, բայց վստահեցնում եմ` 54 691 400 դրամի 1/5-րդ մասն էլ չեն կազմի:
Երիտասարդ քանի՞ նկարչի եք հովանավորել` նրա առաջին ցուցահանդեսը կազմակերպելու համար…
Քանի՞ անապահով մարդ է մշակույթի նախարարության աջակցությամբ այցելել այս կամ այն միջոցառմանը: Մշակութային իրադարձությունները մանկատան երեխաներին պետք էլ չեն. թող նրանց մասին մտածեն` ո՞վ…
Շատ է հետաքրքրում` վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության աջակցությամբ բացված գրադարանների թիվը /չնայած փակվածներն ավելի արագ կհաշվենք/:
Երբ երիտասարդները որոշեցին մաքրել Երեւանի արձանները, որտե՞ղ էր մշակույթի նախարարության աջակցությունը:
Մնջախաղի ու Համազգային թատրոնների շենքի հարցը քաղաքապետարանը պետք է լուծի, իսկ աջակցել կարող է, չէ՞, նախարարությունը: Նախարարությունը կարո՞ղ է արդյոք ձեռքը խփել սեղանին եւ ասել` հարգելինե'րս, հարցը ձգձգել պետք չէ, թատրոնի շենք ունենալն անհրաժեշտություն է:
Մարզերի մասին ամաչում եմ գրել, միգուցե տակից դուրս չգամ:
«Քանի»-ները շա՞տ էին… Դուք թվերով եք սիրում խոսել` բարձր թվերով: Վերջ, էլ ոչ մի հոդված` մինչեւ չհամաձայնեն 54 691 400 դրամ հոնորար տրամադրել:
Կ. Հ.© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։