կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-28 08:53
Հասարակություն

Ո՞վ կերավ ԵՄ-ի փողերը. ՛՛Ժողովուրդ՛՛

Ո՞վ կերավ ԵՄ-ի փողերը. ՛՛Ժողովուրդ՛՛

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար: Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ միջազգային կազմակերպության հետ:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից թերթը փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի՞ այս ծրագիրը, եւ ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի: Պարզվել է՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետեւաբար ավարտվել է նաեւ այդ ֆինանսավորումը: Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից. այն կազմում է -123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Հիմա հարց է առաջանում, թե ով եւ ինչպես կերավ ԵՄ-ի փողերը:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա հաարում: