կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 14:42
Քաղաքական

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հերքում է

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հերքում է

Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը պարունակող ցանկացած նյութ լրատվամիջոցներում գրեթե միշտ հայտնվում է ամենաընթերցված նյութերի շարքում: Սենսացիաների հետեւից ընկած որոշ կայքեր, ռեյտինգ հավաքելու եւ անուն հանելու համար, հիմա էլ ընկել են Քոչարյանի անվան հետ կապված ցանկացած մարդու կամ երեւույթի հետեւից: Այսօր, օրինակ, համացանցում հանդիպեցինք, որ ինչ-որ Irakanum.com կայքի հաղորդմամբ` առավոտյան քաշքշուկ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եւ ՃՈ աշխատակցի միջեւ:

 

«Ականատեսներն ասում են, որ լսել են, թե, չցանկանալով տուգանվել (փողոցը չթույլատրելի հատվածով անցնելու համար), երիտասարդը ներկայացել է, որպես Սողոմոնյան ու շեշտել, թե հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն է, իսկ տեսուչն ասել է` մեր նախագահը Սողոմոնյան ազգանունով գրասենյակի ղեկավար չունի, ու դա ընդանրապես կապ չունի»,- գրում է կայքը:

 

Ամբողջ դետեկտիվը վերաշարադրել չենք ցանկանում: Նշենք միայն, որ Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, լսելով պատմությունը, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: «Վստահ եմ` շփոթմունք է տեղի ունեցել»,-նշեց նա:

 

Իսկ մենք սպասենք նոր մտածված կամ ոչ մտածված «շփոթմունքների» Քոչարյանի անվան հետ կապված որեւէ այլ անձի մասին...