Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ ՀՏՎ-ն աջակցեց քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունը՝ քննարկելու մասնավոր հատվածի դերը հասարակության ժողովրդավար զարգացման մեջ և համագործակցությունը մասնավոր ու հանրային հատվածների միջև: Երիտասարդներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր և հանրային հատվածի մոտ 15 կազմակերպություններ հավաքվեցին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու, թե ինչ երկկողմանի օգուտ կարող է տալ այս համագործակցությունը:
Ժողովրդավարության օրվա այս տարվա թեման է «Ամրապնդելով ժողովրդավարության ձայները»: Այն նպատակ ունի ուշադրությունը ուղղել այսօրվա քաղաքական, տնտեսական, սոցիալական, զարգացման, բնապահպանական և տեխնոլոգիական բանավեճերում մարդկանց ձայների կարևորության վրա:
«Ընդգրկուն մասնակցությունը նախապատրաստում է համայնքներին, հասարակություններին և երկրներին, ընդհանրապես, անդրադառնալու ընդդիմադիր կարծիքներին, փնտրել փոխզիջումներ և լուծումներ, ներգրավվել կառուցողական քննարկումների մեջ: Ընդգրկուն մասնակցությունը օգնում է համայքներում զարգացնել ժողովրդավության գործող տարբերակներ կառավարության, կորպորացիաների և քաղաքացիական հասարակության համար»,- ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Բան Կի-մունը:
Արմեն Ղալումյանը՝ «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ» ՀԿ տնօրենը, նշեց. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը գնահատում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների աջակցությունը: Հավատացած ենք, որ քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը երկու կողմերի համար էլ շահավետ է: Այսօր մենք ցանկանում ենք խթանել բիզնես ոլորտի և հանրային հատվածի միջև կապի հետագա ամրապնդումը, ինչպես նաև քննարկել, թե ինչ դասեր են քաղվել այդ համագործակցությունից և ներկայացնել լավագույն փորձերը»:
Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, նշեց. «Ժողովրդավարությունը համաշխարհային արժեք է՝ հիմնված մարդկանց ազատորեն արտահայտվող կամքի վրա՝ որոշելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը, ինչպես նաև մասնակցություն ունենալու կյանքի բոլոր ոլորտներում: Մասնավոր և հանրային հատվածների միջև հաջող համագործակցությունը կարևոր բաղադրիչ է ապահովելու ժողովրդավարությունն ու կայուն զարգացումը, ինչպես՛ Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը A/62/7 (2007) բանաձևով խրախուսեց աշխարհի կառավարություններին ամրապնդել ժողովրդավարության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ազգային ծրագրերը և որոշեց ամեն տարի սեպտեմբերի 15-ը նշել որպես Ժողովրդավարության միջազգային օր: