|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Կարևորելով օրվա խորհուրդը և ընդգծելով փաստաբանական գործունեության իրավապաշտպանական բաղադրիչը՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններով կազմել ենք նամակ՝ դիմելով Հայաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների», - հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանի հետ հարաբերություններում երկար տարիներ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը առաջ մղած այդ երկրներն ու միջազգային կառույցները ներկայում լռության են մատնում մեր երկրում գնալով ահագնացող քաղաքական հետապնդումների դեպքերը։ Ուստի այդ կառույցներին առաջարկում ենք հանդիպել մեզ և անմիջականորեն տեղեկանալ հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին»։
Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Վահան Հովհաննիսյան
Սերգեյ Հարությունյան