|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
10 տարուց ավելի է` 18 համարի միկրոավտոբուսային երթուղին (նախկին 108-ը) Փարաքար, Թաիրով շրջաններից Երևան քաղաքի ցանկացած հատված ուղևորներ է տեղափոխում 150 դրամով: Իր երկար երթուղու շնորհիվ տվյալ փոխադրամիջոցը քաղաքապետարանի կողմից շահել է նաև ուղևորներին 200 դրամով «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու իրավունքը:
Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կերպ փոխադրամիջոցները քիչ ուղևորներ կունենային, Երևանի տրանսպորտի վարչությունը հիշյալ գիծը սպասարկող միկրոավտոբուսների համար քաղաքում սահմանել է 100 դրամ սակագին:
Իսկ թե ո՞ր որոշմամբ կամ ո՞ր կետով է սահմանվել, որ ծանրոցների համար ևս ուղևորները պետք է վճարեն, այն էլ` 100 դրամ, անհայտ է: Նման բան լինում է միայն Հայաստանում:
