|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունից հետո, ինչպես և սպասվում էր, սկսվել է Հայաստանին կրկին սպասվող հերթական տնտեսական թռիչքի մասին քարոզչական դեմարշը»,- գրում է «Հայկական ժամանակը» և հավելում.
«ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նկատմամբ համաշխարհային հետաքրքրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն Արդարադատության նախարարությունում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ կրկին խոսել է « աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության» մասին:
Այս թեմաները պարբերաբար շոշափվում են Հայաստանում, և փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո մեր տնտեսության վիճակը ավելի արագ տեմպերով է վատանում»: