կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 16:40
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Մոսկվա և հանդիպում ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները նշել են, որ մտադիր են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնել:

 

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այդքան ինտենսիվորեն են զարգանում: Բոլոր ոլորտներում`խորհրդարանի, կառավարության և բիզնեսի, շփումները շատ հաճախակի են»,- ասել է Պուտինը` հավելելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցում է 23 տոկոսը: «Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է»,-ընդգծել է նա:

 

Իր հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են երկու ազգերի դարավոր բարեկամության ավանդույթների վրա. «Ես համոզված եմ, որ այս հարաբերություններն այսուհետ նույնպես կզարգանան փոխըմբռնման հիմքով` համաձայն ընկերության, համագործակցության և փոխըմբռնման հուշագրի»:

 

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար այս հարաբերությունները թանկ են, և Հայաստանն ամեն ինչ կանի, որ դրանք ավելի զարգանան: «Մեզ համար դա առաջնահերթություն է: Դրա հետ մեկտեղ, կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասնեն: Եվ դրա համար ես եկել եմ Մոսկվա»,- նշել է ՀՀ նախագահը: