|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան. այս մասին հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները:
Հանդիպումը կայացել է «Դվին» հյուրանոցում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Արայիկ Հարությունյանին է ընկալում որպես Արցախի առաջնորդ եւ նրան վստահում, թեեւ Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է Վլադիմիր Պուտին- Արայիկ Հարությունյան ձեւաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեց Արցախի նախագահի նստավայր, որտեղից կտրուկ հերքեցին հանդիպման լուրը: «Արցախի նախագահն այդ օրերին եղել է Արցախում, ձեր լուրը իրականությանը չի համապատասխանում, նման հանդիպում չի եղել»,- ասացին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում