կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 17:26
Հասարակություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: 

Ի թիվս մի շարք ԱՊՀ և եվրոպական երկրների նախագահների՝ ՀՀ Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ռազմավարական դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ,
Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակություն արտերկրում:

Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը:

Մշտապես ուրախ եմ շփվել Ձեզ հետ: Հուսով եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արգասաբեր աշխատանքը կշարունակվի:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: