Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նշել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում մայրաքաղաքի զարգացման ուղղված ծրագրերի իրականացմանը: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է պատանիների և երիտասարդության շրջանում միության կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը և հատկանշել, որ այն ևս մեկ հնարավորություն է` ձևավորելու հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ:
«Մենք կարևորում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են նպաստելու առողջ հասարակության կայացմանը։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու միության նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացված ՀՄԸՄ-ական 9–րդ մարզախաղերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար և ընդգծել, որ քանիցս համոզվել են, որ քաղաքապետարանը իրապես վստահելի գործընկեր է: Նաև նշվել է, որ միությունը պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնություններին: Բագրատ Եսայանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել համահայկական սկաուտական բանակում:
Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` աջակցելշարժմանը նոր ծրագրերի իրականացման հարցում և ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն: