կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 15:40
Հասարակություն

Այգեհովիտ գյուղի հանդում հակատանկային հրանոթի 2 արկ են գտել

Այգեհովիտ գյուղի հանդում հակատանկային հրանոթի 2 արկ են գտել
Սեպտեմբերի 1-ին` ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել. հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
 
Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:
 ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: