կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-28 14:09
Քաղաքական

Քաղաքացիական շարժումը թույլ ընդդիմության արդյունք է

Քաղաքացիական շարժումը թույլ ընդդիմության արդյունք է

Հայաստանում քաղաքացիական շարժման զարգացումը փոխկապակցված է ընդդիմության պասիվություն հետ. Այսօր՝ լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ԲՀԿ-ական գործիչ Վարդան Բոստանջյանը:

Նա՝ հասարակության հոգեբանական կաղապարվածության պայմաններում դրական գնահատեց շարժումը, միաժամանակ անտրամաբանական համարելով վերջերս տարածված այն կարծիքը, թե շարժումը հրահրվում է արտաքին ուժերի կողմից, «Արաբական գարնան» սցենարով, կամ էլ այն, թե ներքին անտեսանելի որևէ ուժ է կանգնած այս ամեն ետևում: Իսկ ՀՀՇ-ական գործիչ Հոնհաննես Իգիթյանը քաղաքացիական շարժումը թեպետև գնահատեց դրական, սակայն նշեց դրա՝ հաճախ անարդյունավետ լինելու մասին:

 

«Ճիշտ է՝ հասարակության որևէ զանգված կարողանում է, իր շահերն առաջ տանելով, վերացնել ինչ-որ փոքր լկտիություն, և սա ինչ-որ տեղ հակակոռուպցիոն պայքար է, սակայն լոկալ, փոքր խնդիրների դեմ ըմբոստությամբ չեն լուծվում շատ ավելի գլոբալ հարցեր, ինչպիսին է օրինակ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելու խնդիրը»,-նշեց Իգիթյանը:

 

Ըստ նրա՝ իշխանությունը, անուշադրության մատնած այս գլոբալ հարցերը, զբաղված է մի խումբ ակտիվիստների ձերբակալություններով: Լրագրողների այն հարցին՝ թե ինչու ՀՀՇ-ն՝ որպես ընդդիմադիր ուժ, չի միանում այս շարժմանը, Իգիթյանը պատասխանեց, որ ընդդիմությունը պասիվացել է, քանի որ չի ուզում այս ամենի միջոցով իշխանության գալ և վերջում ընդդիմության նման կեցվածքը որակեց «սխալ»: